Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Մայքլ Օուենը նշել է, որ Լիոնել Մեսսին կշրջանցի Կրիշտիանու Ռոնալդուին՝ «Ոսկե գնդակի» համար մրցապայքարում։
«Այս տարի թեկնածուները համեմատաբար ավելի շատ են։
Ինձ թվում է՝ Մեսսին կշրջանցի Ռոնալդուին, քանի որ նա Արգենտինայի հավաքականի հետ տիտղոս է նվաճել»,- Օուենի խոսքերն է մեջբերում Euronews-ը։
Հիշեցնենք, որ մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու նոյեմբերի 29-ին։























































