NBA-ի լեգենդ Շաքիլ Օ’Նիլը գրառում է կատարել սոց.ցանցի իր էջերում` ամերիկացի բասկետբոլիստ Կոբի Բրայանտի մահվան կապակցությամբ.
«Չկան բառեր, որպեսզի նկարագրեմ այն ցավը, որ հիմա զգում եմ իմ հրաշալի Ջիջիի և իմ եղբայր Կոբի Բրայանտի ողբերգական կորստի պատճառով: Ես սիրում եմ քեզ, ու կզգամ քո կարիքը: Ցավակցում եմ Բրայանտի ընտանիքին ու բոլոր այն ուղևորների ընտանիքներին, ովքեր գտնվել են միևնույն ուղղաթիռում: Շատ եմ ցավում»,- գրել է Շաքիլը Instagram-ի իր էջում:
Հիշեցնենք` հունվարի 26-ին ԱՄՆ-ում կործանվել է Կոբի Բրայանտի անձնական ուղղաթիռը: Վթարի արդյունքում ևս 8 մարդ է մահացել`ներառյալ Բրայանտի 13-ամյա դուստրը:
Բրայանտը պրոֆեսիոնալ կարիերան ավարտվել է 2016 թվականին:
Օ’Նիլն ու Բրայանտը միասին հանդես են եկել «Լեյքերսում» 1996-ից 2004 թվականներին: Նրանք միասին երեք չեմպիոնական տիտղոս են նվաճել` 2000, 2001 և 2002 թվականներին:
Ամերիկացի լեգենդար բասկետբոլիստը Bleacher Report-ի եթերում նաև չի կարողացել զսպել արցունքները` խոսելով Բրայանտի մասին.