«Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն խոսել է թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի աշխատանքի առաջին շրջանում նրա հետ ունեցած բարդ հարաբերությունների մասին։
«Հիշում եմ, երբ Զիդանը եկավ «Ռեալ»։ Ես երկար ժամանակ չէի խաղում ու հարցրի նրան․ «Ի՞նչ է կատարվում։ Ես ուզում եմ խաղալ, բոսս»։ Նա պատասխանեց․ «Հանգիստ եղիր։ Հենց որ սկսես խաղալ, էլ երբեք կանգ չես առնի»։ Այդ ժամանակ նա ինձ տեղ տվեց հիմնական կազմում, ու ես, իսկապես, երկար ժամանակ է այդ կազմում եմ։ Ինձ համար միևնույն է՝ որ րոպեն է՝ 12-րդ, թե 90-րդ։ Ես ամեն գնդակի վրա այնպես եմ գնում, ինչպես՝ ուտելիքի։ Պայքարում եմ ամեն գնդակի համար, ասես այն վերջինն է»,- Կազեմիրոյի խոսքերն է փոխանցում AS-ը։