Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը կարող է տեղափոխվել Լիգա 1։
Ինչպես տեղեկացնում է Todofichajes-ը, ուկրաինացի դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է Ֆրանսիայի գործող չեմպիոն «Լիլլը»։ Ըստ աղբյուրի՝ Լունինն անձամբ հետաքրքրված է կարիերայի նման շարունակույամբ, քանի որ «Արքայական ակումբում» չի ստանում բավարար խաղաժամանակ։
Ամենայն հավանականությամբ գործարքը կկայանա առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Նախատեսվում է, որ ֆրանսիական ակումբը պատրաստվում է դարպասապահին վարձակալել, քանի որ մադրիդյան գրանդը չի պատրաստվում վաճառել վերջինիս տրանսֆերը։
























































