ՊՍԺ-ի ղեկավարությունը պատրաստվում է վաճառել բրազիլացի հարձակվող Նեյմարի տրանսֆերը։
Ինչպես տեղեկացնում է EL Nacional-ը, փարիզյան ակումբի ղեկավարները ցանկանում են Նեյմարի տրանսֆերը վաճառելով թիմում պահել Կիլիան Մբապեին։ Սակայն, ըստ աղբյուրի, անգամ ֆրանսիացուն ակումբում պահել չկարողանալու դեպքում ղեկավարության որոշումը, Նեյմարի հետ կապված, հստակ է։
ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին բրազիլացու տրանսֆերն առաջարկել է «Բարսելոնային» և մի քանի անգլիական գրանդների։ Նեյմարի տրանսֆերային արժեքն այս պահին գնահատվում է 80 միլիոն եվրո։
























































