Ֆրանսիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է ակումբում իր ապագայի մասին.
«Այստեղ ես 5 հիանալի տարի եմ անցկացրել, օգտագործել եմ ամեն պահն ու շարունակում եմ դա անել: Հիմա շատ մեծ մարտահրավերներ կան,և ես արդեն խոսել եմ այդ մասին: Ես երջանիկ եմ թե՛ խաղադաշտում, թե՛ անձնական կյանքում:
Արդյոք մնո՞ւմ եմ Փարիզում. ես այստեղ եմ, դեռ այստեղ եմ, հաջորդ մրցաշրջանում էլ եմ այստեղ»:
























































