Ֆրանսիայի հավաքականը 26 խաղ է ինչչի պարտվում (18 հաղթանակ, 8 ոչ-ոքի): Հաշվարկված չեն 11 մետրանոց հարվածաշարերով պարտությունները:
Ֆրանսիացիները Եվրո-2020-ի 1/8 եզրափակչում 3-3 խաղացին Շվեյցարիայի դեմ, բայց պարտվեցին 11 մետրանոց հարվածաշարում:
Սա ֆրանսիացիների համար երկրորդ ամենաերկար անպարտելիության շարքն է: Ռեկորդը սահմանվել է 1994 թվականի սեպտեմբերից մինչև 1999 թվականի մարտը՝ 27 հանդիպում։
Հաջորդ խաղում Դիդյե Դեշամի թիմը նոյեմբերի 16-ին ԱԱ-2022-ի որակավորման եզրափակիչ փուլում կհանդիպի Ֆինլանդիայի հետ։
























































