Մադրիդի «Ռեալը» և «Բարսելոնան» չեն կտրում իրենց աչքը ֆրանսիական «Ռեննի» տաղանդաշատ ֆուտբոլիստ Էդուարդո Քամավինգայից։ Այս մասին գրում է Mundo Deportivo-ն։
Քամավինգան, չնայած իր երիտասարդ տարիքին, ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է «Ռեննի» Լիգա 1-ի բոլոր հանդիպումներին։ 16-ամյա հրաշամանուկը իսպանական գրանդների ուշադրությունը սևեռել է իր վրա։ Ընթացիկ մրցաշրջանում մասնակցած 12 խաղերում նա 1 գոլային փոխանցման հեղինակ է դարձել։
Լիգա 1-ում 9 տուրերից հետո «Ռեննը» վաստակել է 14 միավոր և 6-րդն է մրցաշարային աղյուսակում։