Հայտնի է, թե որքան աշխատավարձ է ստանում իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը ՊՍԺ-ում։
L’Équipe-ը գրում է, որ Ռամոսը՝ առանց հարկերի և պահումների, տարեկան 6 մլն եվրո կվաստակի ֆրանսիական ակումբում։ Սա ՊՍԺ-ի ամենաբարձր աշխատավարձերից է։
Ինչպես ՊՍԺ-ի կազմն ամռանը համալրած մնացած խաղացողները՝ Ռամոսը ևս պարգևավճար չի ստացել պայմանագիր կնքելու համար։
Հիշեցնենք՝ Ռամոսը տարեկան 12 մլն եվրո աշխատավարձ էր պահանջում Մադրիդի «Ռեալից»։
35-ամյա իսպանացի ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով դեռևս չի կարողացել իր նորամուտը նշել ֆրանսիական ակումբում։
























































