Ֆրանսիացի նախկին կիսապաշտպան Ժերոմ Ռոտենը կարծում է, որ պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է դառնալ ՊՍԺ-ի առաջատարը։
«Ռամոսը կդառնա այս թիմի իսկական առաջատարը և պետք է դառնա ՊՍԺ-ի ավագը։ Բոլորը գիտեն, որ նա հաղթել է ամեն ինչ։
Նա իր հետևից է տանում թիմի խաղացողներին։ Օրինակ՝ նա կերպարանափոխեց Վարանին։ Վստահ եմ, որ Ռամոսի ներկայությունը թիմում կօգնի Կիմպեմբեին»,- մեջբերում է Ռոտենին RMC Sport-ը:
Հիշեցնենք, որ Ռամոսը ՊՍԺ-ին է միացել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ՝ որպես ազատ գործակալ: Մինչ այժմ նա ոչ մի հանդիպում չի անցկացրել փարիզյան ակումբի կազմում։