ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն, ով նախկինում գլխավորել է «Տոտենհեմը», կիսվել է իր տեսակետով ֆրանսիական Լիգա 1-ի և Անգլիայի Պրեմիեր լիգայի վերաբերյալ։
«Ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ Լիգա 1-ը շատ բարդ առաջնություն է: Այստեղ շատ որակյալ խաղացողներ կան։ Կարծում եմ՝ Լիգա 1-ը խաղացողների ֆիզիկական պատրաստվածության առումով ամենախստապահանջն է՝ համեմատած մյուս առաջնությունների հետ։ Կարծում եմ՝ այստեղ կան զարմանալի տաղանդավոր խաղացողներ և հիանալի մարզիչներ։
Յուրաքանչյուր խաղում կարելի է տեսնել ֆրանսիական թիմերի որակը, որոնք կարողանում են հաղթել և երբեք չեն հանձնվում։ Կարծում եմ՝ Ֆրանսիան շատ լավ առաջնություն ունի։ Ես ուրախ եմ, որ այստեղ եմ:
Չեմ ասում, որ Լիգա 1-ն ավելի լավն է, քան Անգլիայի Պրեմիեր լիգան, բայց կարծում եմ, որ այն ավելի պահանջկոտ է մարզիկների ֆիզիկական պատրաստվածության նկատմամբ»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում ֆրանսիական Լիգա 1-ի մամուլի ծառայությունը։
























































