ՊՍԺ-ի ֆուտբոլիստներ Լիոնել Մեսսին ու Սերխիո Ռամոսը դեռ չեն հասցրել ընկերներ դառնալ և աչքի չեն ընկնում ջերմ հարաբերություններով։ Այս մասին հայտնում է Marca-ն՝ հղում անելով L’Equipe-ին։
Իրավիճակին ծանոթ աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնայի» և Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստները չեն կարող մոռանալ Էլ Կլասիկոյում երկար տարիների դիմակայությունը։
Նշվում է, որ Ռամոսը շատ արագ ընկերացել է փարիզյան ակումբի շատ ֆուտբոլիստների հետ, սակայն Մեսսիի հետ այդքան ջերմ հարաբերությունների հասնել նրան չի հաջողվել։
Մեսսին և Ռամոսը ՊՍԺ-ին են միացել 2021 թվականի ամռանը։ Արգենտինացին անցկացրել է 8 հանդիպում և դարձել 4 գոլի հեղինակ։ Իսպանացին վնասվածքի պատճառով դեռ խաղացել ՊՍԺ-ի կազմում։