ՄՅՈՒ-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատրաստ է հեռանալ թիմից, եթե այն չկարողանա տեղ գտնել ՉԼ մյուս մրցաշրջանում։ Ինչպես հաղորդում է TodoFichajes-ը՝ իրավիճակին հետևում է ՊՍԺ-ն։ Ֆրանսիացիները պատրաստ են թիմ հրավիրել Ռոնալդուին։
Նշվում է, որ փարիզեցիներն արդեն նույնիսկ կապ են հաստատել 36-ամյա ֆուտբոլիստի գործակալի հետ, որպեսզի քննարկեն մյուս ամառ նրա տեղափոխությունը Փարիզ։
























































