ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստուհի Ամինատա Դիալոն բերման է ենթարկվել իր թիմակից Կեյրա Ամրաուիի վրա հարձակում կազմակերպելու մեղադրանքով։ Այս մասին հայտնում է Get French Football News-ը։
Կասկածներ կան, որ Դիալոն երկու տղամարդու հրահանգել է վնաս պատճառել Ամրաուին, հարվածներ հասցնելով ոտքերին, որպեսզի նա չկարողանա խաղադաշտ դուրս գալ։ Հարձակումը տեղի է ունեցել Բուլոնյան անտառի շրջանում։ Հանցագործները՝ դիմակներով, ֆուտբոլիստուհուն դուրս են բերել իր մեքենայից և հարվածել են նրա ոտքերին։
ՊՍԺ-ում դատապարտել են այս միջադեպը ու նշել, որ աշխատում է իրավապահ մարմինների հետ, որպեսզի լույս սփռի հանցագործության փաստերի վրա։