Մադրիդի «Ռեալը» և ֆրանսիական «Մոնակոն» կարող են ֆուտբոլիստների փոխանակում իրականացնել։
Ինչպես տեղեկացնում է DefensaСentral-ը, «Արքայական ակումբը» հետաքրքրված է մոնեգասկների կիսապաշտպան Օրելյեն Չուամենիի ծառայություններով, իսկ ֆրանսիական ակումբն իր հերթին ցանկանում է ձեռք բերել «սերուցքայինների» հարձակվող Լուկա Յովիչին։
Ընթացիկ մրցաշրջանում Յովիչը «Ռեալի» կազմում մասնակցել է հինգ հանդիպման՝ կատարելով մեկ գոլային փոխանցում։ 21-ամյա Չուամենին ֆրանսիական ակումբում մասնակցել է 20 հանդիպման և դարձել երկու գոլի հեղինակ։