Ֆրանսիական «Նիցայի» դանիացի հարձակվող Կասպեր Դոլբերգի մոտ ախտորոշվել է դիաբետ: Ֆուտբոլիստը դրա մասին վերջերս է իմացել.
«Այս նորությունն ինձ համար անսպասելի էր, բայց ուրախ եմ, որ կարողացանք բացահայտվել առողջական վատ վիճակիս պատճառը: Բժիշկներն ասեցին, որ ճիշտ բուժման արդյունքում, հիվանդությունը չի խանգարի ֆուտբոլային կարիերայիս», – գրել է ֆուտբոլիստն իր ինստագրամյան էջում:
Այս հիվանդությունը լիովին չի բուժվում: Լավագույնը, որ կարելի է անել դա ախտանիշների նվազումն է և բարդությունների կանխումը:
Դանիացին բաց կթողնի հավաքականի առաջիկա 2 հանդիպումները, այնուհետև կմիանա ակումբին: