«Պարի Սեն Ժերմենը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեմայի ծառայություններով։
Ինչպես տեղեկացնում է Goal-ը, իսպանական գրանդը մտադիր է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի տրանսֆերը, իսկ այդ դեպքում Բենզեման կարող է զրկվել մեկնարկային կազմում իր մշտական տեղից։
Ըստ աղբյուրի՝ Բենզեման դեմ չէ Ֆրանսիայի առաջնություն վերադառնալուն։ Բոլոր փաստերը հաշվի առնելով՝ ՊՍԺ-ն կփորձի օգտվել ստեղծված նպաստաավոր պայմաններից և հրավիրել 33-ամյա ֆուտբոլիստին։