Սերխիո Ռամոսի գործակալ և եղբայր Ռենե Ռամոսը հասկացրել է, որ կենտրոնական պաշտպանը չի մտածում կարիերան ավարտելու մասին:
Ֆուտբոլիստը շարունակում է ապաքինվել վնասվածքից։ ՊՍԺ-ի նորեկն այս մրցաշրջանում ոչ մի հանդիպում չի անցկացրել:
«Սերխիո Ռամոսը չի պատրաստվում ավարտել կարիերան, և նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ չի խզվի: Դրանում կասկած չկա։ Ինչ վերաբերում է խաղադաշտ վերադառնալուն, նա ժամկետ չի նշել։ Նա կխաղա, երբ կարողանա»,- մեջբերում է գործակալին El Mundo Deportivo-ն:
35-ամյա Սերխիո Ռամոսի պայմանագիրը փարիզեցիների հետ նախատեսված է մինչեւ 2023 թվականի ամառ։