Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը խոսել է իր ծրագրերի մասին։
«Չգիտեմ, թե ինչպիսին կլինի իմ կյանքը Ֆրանսիայի հավաքականից հետո. կարծում եմ՝ ամեն ինչ լավ կլինի։ Հնարավոր է, որ կվերադառնամ ակումբային ֆուտբոլ։
Ես չգիտեմ, թե որ ակումբ, բայց կարծում եմ, որ դա լավ կլինի: Սա ավելի շատ մտքի և մարմնի կարիքն է, ինձ պետք է այս ադրենալինը: Երբ ես խաղադաշտում չեմ, այս լարվածությունը չեմ զգում։
Դառնա՞լ ֆեդերացիայի նախագահ. ես դրա կարիքը չունեմ. Դա ավելի շատ քաղաքական դեր է, որը տարբերվում է խաղադաշտում աշխատելուց: Թեև եթե դա ինձ հետաքրքրի ապագայում, ապա ինչու և ոչ։ Հենց հիմա ես ցանկանում եմ ավելի մոտ մնալ խաղադաշտին»,- Դեշամի խոսքերն է մեջբերում L’Equipe-ն: