Ֆրանսիական Լիգա 1-ի 13-րդ տուրի շրջանակում ՊՍԺ-ն հանդիպեց «Բորդոյի» հետ։
Փարիզցիները մրցակցին հաղթեցին 3-2 հաշվով։ ՊՍԺ-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ Նեյմարը՝ հանդիպման 26-րդ և 43-րդ րոպեներին։ 63-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Կիլիան Մբապեն, ով մինչ այդ երկու գոլային փոխանցում էր կատարել Նեյմարին։ 78-րդ րոպեին ՊՍԺ-ի դարպասը գրավեց Ալբերտ Էլիսը, 92-ին՝ Մբայ Նյանգը։
Նեյմարն իր գոլերից մեկը նվիրել է 26-ամյա բրազիլացի երգչուհի Մարիլիա Մենդոնսեին, ով մահացել է ուրբաթ օրը ավիավթարից։
13 խաղից հետո ՊՍԺ-ն 34 միավորով գլխավորում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը: «Բորդոն» 16-րդ տեղում է (12 միավոր):