Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կորոնավիրուսային հիվանդության (covid-19) դեպքերի թվի կտրուկ աճով պայմանավորված՝ մուտքը մարզադաշտ թույլատրվում է միայն դիմակներով, հայտնում է ԲԿՄԱ-ի մամուլի քարտուղարությունը։
Հանդիպման ամբողջ ընթացքում և դրանից հետո մարզադաշտում և հարակից տարածքներում դիմակ կրելը պարտադիր է։
Դիմակ չկրելու դեպքում երկրպագուն դուրս կհրավիրվի մարզադաշտից։