«Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչի համար իսկական «որս» է սկսվել։
Ինչպես տեղեկացնում է Le10Sports-ը, սերբ հարձակվողի տրանսֆերը ձեռք բերելու համար պայքարին միացել է նաև ֆրանսիական ՊՍԺ-ն։
Ըստ աղբյուրի՝ փարիզյան ակումբի ղեկավարությունը երիտասարդ ֆուտբոլիստին դիտարկում է որպես Կիլիան Մբապեին հնարավոր փոխարինողի, եթե վերջինս հեռանա։
Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա հարձակվողը «մանուշակների» կազմում մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով 8 գոլի հեղինակ։ Վլահովիչի տրանսֆերային արժեքն այս պահին գնահատվում է 50 միլիոն եվրո։