«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ջիբրիլ Սիսեն համեմատել է «Նյուքասլի» և ՊՍԺ-ի նախկին կիսապաշտպան Հաթեմ Բեն Արֆային Լիոնել Մեսսիի հետ։
«Ես կարող եմ խելագար թվալ, բայց կարծում եմ, որ Բեն Արֆան Մեսսիից վատը չէ:
Ես տեսել եմ, թե ինչպես էր նա խաղում: Կրկին կասեմ, դեռ ավելին, Հաթեմն, իր լավագույն մարզավիճակում, չի զիջում Մեսսիին»,- մեջբերում է Սիսեին Mirror-ը։
34-ամյա Բեն Արֆի կարիերայի վերջին ակումբը եղել է «Բորդոն», որտեղից նա հեռացել է ամռանը։ Այժմ ֆրանսիացին ազատ գործակալի կարգավիճակում է։