ԲԿՄԱ-ի և «Միլանի» նախկին խաղացող Կեյսուկե Հոնդան կարիերան կշարունակի Բրազիլիայում, գրում է Lance-ն:
Հաղորդվում է, որ խաղացողը պայմանագիր կկնքի «Բոտաֆոգոյի» հետ, որը նախատեսված կլինի մինչև այս տարվա վերջ: Հիշեցնենք, որ վերջերս 33-ամյա կիսապաշտպանը լքեց «Վիտեսըի»:
Նշվում է, որ Հոնդան տարբերակներ ուներ նաև ասիական ակումբներում կարիերան շարունակելու, բայց նա որոշել է տեղափոխվել Ռիո դե Ժանեյրո: