Պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է հեռանալ ՊՍԺ-ից, հայտնում է Le Parisien-ը։
Իսպանացին շարունակում է ապաքինվել վնասվածքից և դեռ իր նորամուտը չի նշել փարիզյան ակումբի կազմում:
Այս իրավիճակը անհանգստացնում է ակումբի ղեկավարությանը, ՊՍԺ-ն դիտարկում է Ռամոսի հետ պայմանագիրը խզելու տարբերակը, եթե մոտ ապագայում ֆուտբոլիստի հետ կապված իրավիճակը չփոխվի։
Հիշեցնենք՝ Ռամոսը 2021 թվականի հուլիսին է դարձել ՊՍԺ-ի ֆուտբոլիստ: Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականը: Նա նոր թիմ է տեղափոխվել ազատ խաղացողի կարգավիճակում: Ռամոսը դեռ ոչ մի հանդիպում չի անցկացրել ՊՍԺ-ի կազմում՝ վնասվածքի պատճառով:
























































