«Սենտ Էտյենի» հարձակվող Վահբի Խազրին ապշեցուցիչ գոլի հեղինակ է դարձել Ֆրանսիայի առաջնության 12-րդ տուրի՝ «Մեցի» դեմ խաղում։ Հանդիպումը կայացավ Մեց քաղաքի «Մունիսիպալ Սեն-Սիմֆորիեն» մարզադաշտում և ավարտվեց 1-1 հաշվով։
16-րդ րոպեին Խազրին ֆանտաստիկ գոլ խփեց՝ գրանցելով հանդիպման վերջնական արդյունքը։ Հարձակվողը վերցրեց գնդակը սեփական տուգանային հրապարակում, մի փոքր առաջ վազեց ու դիպուկ հարված կատարեց գրեթե 68 մետրից։ Ըստ Opta-ի՝ սա ռեկորդային հեռավորություն է, երբ այս վիճակագրական ռեսուրսը սկսել է վերլուծել Լիգա 1-ը (այսինքն՝ 2006/07 մրցաշրջանից սկսած):
























































