Սլովակիայի առաջնության 13-րդ տուրում «Ժիլինան» սեփական հարկի տակ 4-1 հաշվով հաղթանակ է տարել։
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանն երկու գոլային փոխանցման հեղինակ է դարձել: Հայ ֆուտբոլիստն իր թիմի մեկնարկային կազմում դուրս է եկել խաղադաշտ ու փոխարինվել 67-րդ րոպեին:
Այս հաղթանակից հետո «Ժիլինան» 18 միավորով 5-րդն է: