Սլովակիայի առաջնության 3-րդ տուրում «Ժիլինան» սեփական հարկի տակ ընդունել է «Պոհրոնիեին» ու 3-1 հաշվով վստահ հաղթանակ է տարել:
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը, 66-րդ րոպեին փոխարինման մտնելուց հետո, դուբլի հեղինակ է դարձել` 68-րդ և 79-րդ րոպեներին աչքի ընկնելով խփած գնդակներով: Նշենք՝ 72-րդ րոպեից «Պոհրոնիեն» մնացել է 10 հոգով:
Այս կերպ «Ժիլինան» երրորդ անընդմեջ հաղթանակն է տանում ու իր ակտիվում ունենալով 9 միավոր՝ գլխավորում է Սլովակիայի առաջնության մրցաշարային աղյուսակը:
Օգոստոսի 12-ին Բիչախչյանի թիմը Ժիլինայում կընդունի ղազախական «Տոբոլին» Կոնֆերենցիաների լիգայի երրորդ տուրի շրջանակում: Առաջին խաղում Սլովակիան ներկայացնող թիմը նվազագույն հաշվով հաղթանակ է տարել: