ՊՍԺ-ի կիսապաշտպան Անդեր Էրերան կողոպուտի զոհ է դարձել, հայտնում է 20 minutes-ը։
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 26-ի երեկոյան: Երբ մեքենան կանգնել է լուսացույցի տակ, մոտեցել է մարմանավաճառ ու մեքենայի սրահից վերցրել հեռախոս ու դրամապանակ: Ըստ աղբյուրի՝ կողոպտիչը ձեռքում պահել է ատրճանակի նմանվող առարկա։
Վերջինս խաղացողին խնդրել է իրեն ինչ-որ տեղ տանել՝ հեռախոսը վերադարձնելու դիմաց։ Միաժամանակ կողոպտիչն իրեն է թողել դրամապանակը, որի մեջ եղել է 200 եվրո։
Դրանից հետո ֆուտբոլիստը ոստիկանություն է կանչել։
























































