Անգլիական «Լեսթերը» նախորդ մրցաշրջանում «Քինգ Փաուեր» մարզադաշտի տոմսերի վաճառքից բավականին բարձր եկամուտ է ունեցել, ուստի ակումբի ղեկավարությունը մտադիր է մեծացնել շահույթը:
Ըստ ակումբի մամուլի ծառայության, շուտով պետք է իրականացվի տնային մարզադաշտի վերակառուցելու նախագիծը, որը կառուցվել է 2002 թվականին և նախատեսված է 32,5 հազար հանդիսականի համար։
Համաձայն նոր նախագծի, որն արդեն ներկայացվել է Լեսթերի քաղաքային խորհրդի հաստատմանը, ակումբը ներդրումներ կկատարի ոչ միայն մարզական օբյեկտին ավելի ժամանակակից տեսք հաղորդելու համար, այլև ամբողջությամբ վերակառուցելու է տրիբունաներից մեկը, ինչպես նաև կտեղադրվի մի քանի հազար նոր նստատեղ։ Մարզադաշտի տարածքում տարբեր նշանակության վարչական շենքեր կկառուցվեն։
Մարզադաշտի տարողունակությունը կաճի 8000 նստատեղով՝ հասնելով ընդհանուր առմամբ մոտ 40 հազարի։
























































