Հայաստանի ազգային հավաքականի և «Աստանայի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը կարող է պատժվել «Կայրաթի» դեմ խաղում իր գործողությունների համար: Այս մասին հայտնում է Meta-ratings.kz-ը:
Բարսեղյանը կարող է որակազրկվել երկրպագուներին ուղղված անհարգալից ժեստի համար:
Բարսեղյանի հետ կապված միջադեպի նյութերը փոխանցվել են Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեին: Բարսեղյանին ոչ միայն որակազրկում է սպառնում, այլև՝ խոշոր դրամական տուգանք:
Կարգապահական կոմիտեի որոշումը կհայտարարվի արդեն այս շաբաթ:
Միջադեպը տեղի է ունեցել ՂՊԼ-ի 25-րդ տուրի՝ Ալմաթիում կայացած խաղի առաջին կեսում, երբ մայրաքաղաքային ակումբի ֆուտբոլիստները, հավանաբար դժգոհ լինելով մրցավարի գործողություններից, լքել էին խաղադաշտը: Մի քանի րոպե անց «Աստանայի» ֆուտբոստները վերադարձել էին խաղադաշտ, իսկ խաղը վերսկսվել է: Հանդիպումն ավարտվել է «Կայրաթի»՝ 1-0 հաշվով հաղթանակով, ինչի արդյունքում «Աստանան» կորցրել է առաջատարությունը: