Աշխարհը սգում է լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանտի մահը:
Մելբուրնում շարունակվում է թենիսի Մեծ Սաղավարտի տարվա առաջին՝ Ավստրալիայի բաց առաջնությունը: Կանանց պայքարում ևս քառորդ եզրափակչի զույգերը հայտնի են:
Հունվարի 28-ին և 29-ին կիսաեզրափակչի ուղեգրերը կվիճարկեն Օնս Ջաբուրն ու Սոֆիա Կենինը, Էշլի Բարտին ու Պետրա Կվիտովան, Անետ Կոնտավեիտն ու Սիմոնա Հալեպը, Գարբինյե Մուգուրուզան ու Անաստասիան Պավլյուչենկովան: