«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը խոսել է անգլիական ակումբից հեռանալու շշուկների մասին։
«Ես չեմ ցանկանում հեռանալ։ Ես ուզում եմ կարիերաս ավարտել այստեղ, բայց վերջնական որոշում կայացնողն ակումբն է։ Այս պահին շատ բարդ է պատկերացնել, որ ես կարող եմ հանդես գալ այլ ակումբի կազմում»,- հարձակվողի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Սալահը մերսիսաիդցիների կազմում մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով 12 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։