Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում հոկտեմբերի 21-ից 24-ը կանցկացվի վետերան ձյուդոիստների աշխարհի առաջնությունը:
Հայտավորված է 43 երկրի 395 ձյուդոիստ՝ 376 տղամարդ և 19 կին:
Տատամի դուրս կգան նաև մեր երկրի պատվիրակները: 66 կգ քաշայինների պայքարին կմասնակցի Մեսրոպ Բարբարյանը, իսկ Հովհաննես Օհանյանը իր հանդես կգա 100 կգ քաշայինների պայքարում: