Հոկտեմբերի 18-ին «Նորավանք» ՍԱ-ի ակադեմիայի տնօրեն Արթուր Ոսկանյանն ակադեմիայի մարզիչների համար անցկացրել է հերթական մարզչական սեմինար-դասընթացը։
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
«Նորավանքը» ՀՊԼ-ի ընթացիկ առաջնության 9 տուրից հետո 8 միավոր է վաստակել ու մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականն է զբաղեցնում: 10-րդ տուրում «Նորավանքը» հոկտեմբերի 21-ին Չարենցավանի «Քաղաքային» մարզադաշտում կընդունի «Ուրարտուին»: