CBS LosAngeles-ը նոր մանրամասներ է հայտնել ուղղաթիռի ողբերգական վթարի հետևանքով Կոբի Բրայանտի և ևս ութ մարդու մահվան կապակցությամբ։
Sikorsky S76-ի ուղղաթիռի օդաչուն եղել է հայազգի Արա Զոբայանը։ Բրայանտի և նրա դստեր հետ վթարի հետևանքով ևս մեկ ընտանիքի երեք անդամ է մահացել: Ուղղաթիռում են եղել Օրանժ Կոստա քոլեջի բեյսբոլի մարզիչ Ջոն Ալթոբելին, նրա կինը և դուստրը։ Զոհվածների թվում են նաև Կրիստինա Մոզերը` քոլեջի բասկետբոլային թիմի գլխավր մարզչի օգնականը, ում մահը հաստատել է նրա ամուսինը, ինչպես նաև Սարա Չեսթերը՝ իր դստեր հետ։