«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատասխանել է այն հարցին, թե «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմային ինչ է պակասում «Ոսկե գնդակը» ստանալու համար:
«Այս տարի անձեռնմխելի անձինք չկան: Անհատական ցուցանիշների և կայունության առումով Բենզեման գտնվում է բարձր մակարդակի վրա:
Կա միայն մեկ հարց. տիտղոսների առակայությունը որոշիչ դեր ունի՞»: — մեջբերում է Վենգերին Téléfoot:
«Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 29 -ին, Փարիզի Շատլե թատրոնում: