Ինչպես նշում է Daily Mail-ը, «Նյուքասլի» գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելու թեկնածուների կարճ ցուցակում ընդգրկված են հինգ մարզիչներ:
Մարզիչների ցանկը ներառում է հետևյալ մասնագետներին՝ Գրեհեմ Փոթեր, Պաուլո Ֆոնսեկա, Բրենդան Ռոջերս, Լյուսիեն Ֆավր և Սթիվեն Ջերարդը:
Նշվում է նաև, որ Անտոնիո Կոնտեն նույնպես այս պաշտոնի թեկնածուներից մեկն էր, սակայն նա արդեն իսկ մերժել է անգլիական ակումբի առաջարկը:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի կառավարության հանրային ներդրումների հիմնադրամը (PIF), PCP Capital Partners-ը և RB Sports & Media-ն ընդգրկող կոնսորցիումը դարձել է «Նյուքասլի» նոր սեփականատերը։ Պրեմիեր լիգան հաղորդում է, որ կողմերի միջև բոլոր իրավական հարցերը համաձայնեցված են, ինչպես նաև երաշխիք է ձեռք բերվել, որ Սաուդյան Արաբիայի Թագավորությունը չի կառավարելու ակումբը։ Այս կերպ, Մայք Էշլին, որը 14 տարի ղեկավարում էր ակումբը, ավարտեց դրա վաճառքի ընթացքը։ Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր գործարքը գնահատվել է 300 մլն ֆունտ։