Կիսապաշտպան Ջորջինիո Վեյնալդումը, ով «Լիվերպուլից» ՊՍԺ է տեղափոխվել 2021 թվականին, խոսել է փարիզյան ակումբում իր ելույթների մասին:
Ֆուտբոլիստը խոստովանել է՝ հիասթափված է, որ կանոնավոր խաղային պրակտիկա չի ստանում:
«Իրավիճակն այնպիսին չէ, ինչպիսին ուզում էի: Վերջին տարիներին ես շատ եմ խաղացել, միշտ լավ մարզավիճակում եմ եղել և լավ հանդես եմ եկել: Այստեղ ինչ-որ բան փոխվել է, և պետք է ընտելանալ դրան: Ես շատ էի ուզում նոր քայլ կատարել իմ կարիերայում, բայց հետո տեղի ունեցավ սա: Շատ դժվար է։
Սա ֆուտբոլ է: Ես մարտիկ եմ: Ես պետք է պահպանեմ դրական վերաբերմունք և քրտնաջան աշխատեմ իրավիճակը շտկելու համար»,- մեջբերում է Վեյնալդումին Goal-ը: