«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Պոլ Սքոուլզը խոսել է Պոլ Պոգբայի՝ մանչեսթերյան ակումբից հնարավոր հեռանալու մասին.
«Կարծում եմ՝ մեծ բանավեճ է ընթանում: Հավանաբար, մարդկանց կեսը ցանկանում է, որ նա մնա, իսկ մյուս կեսն այդքան չի տխրի, եթե նա հեռանա:
Կարծում եմ՝ դաշտի կենտրոնը մեզ համար ոչ այնքան մեծ խնդիր Է: Եթե նա ներդնի իր ողջ ուժերը, ինչպես ամեն անգամ հանդես է գալիս Ֆրանսիայի հավաքականում, ապա պետք է փորձել պահել նրան:
Չեմ կարողանում հասկանալ, թե նա ինչու է ցանկանում հեռանալ: Ինչո՞ւ ես ցանկանում հեռանալ Անգլիայից: Նայեք «Ռեալին». իսպանական լիգան չքացել է: «Ռեալում» և «Բարսելոնայում» իսկական քաոս է:
ՊՍԺ-ն կարող է այլընտրանքային տարբերակ լինել նրա համար, բայց հիմա ԱՊԼ-ն լավագույնն է: Այս դեպքում ինչո՞ւ նա պետք է ցանկանա հեռանալ: Բայց ամեն ինչ կախված է ակումբից: Եթե ակումբը ցանկանա նրան պահել, ուրեմն ամեն ինչ հիանալի է, իսկ եթե ոչ, ուրեմն մենք նրան հրաժեշտ կտանք»,- Սքոուլզի խոսքերն է փոխանցում The Sun-ը:
ԱՊԼ-ի ընթացիկ առաջնությունում Պոգբան 7 հանդիպման է մասնակցել և կատարել է 7 գոլային փոխանցում: