Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում շարունակվում է ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը: Հունահռոմեականները շարունակում են պայքարը:
87 կգ քաշային Արթուր Շահինյանը քառորդ եզրափակչում 0-5 հաշվով պարտվեց Դանիայի ներկայացուցիչ Տուրպան Ալի Ալվիևիչ Բիսուլտանովին: Վերջինս եթե հասնի եզրափակիչ, Շահինյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն կստանա:
Հիշեցնենք, որ Շահինյանը մինչ այդ հաղթանակ էր տոնել որակավորման փուլում և 1/8 եզրափակչում: