Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի եվրոպական գոտու վարկանիշային մրցաշարը շարունակվում է։ Այսօր պայքարի մեջ են մտել հունահռոմեական ոճի ըմբիշները։
60 կգ քաշային կարգում հայ ըմբիշ Գևորգ Ղարիբյանը 1/8-րդ եզրափակիչում 7-0 հաշվով հաղթել է Լեհաստանի ներկայացուցիչ Դավիդ Անդրժեյ Էրսետիչին ու դուրս եկել քառորդ եզրափակիչ։ Նրա հաջորդ մրցակիցը Մուրադ Մամադովն է Ադրբեջանից։
87 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Շահինյանը 1/8-րդ եզրափակիչում 6-2 հաշվով վստահ հաղթանակ է տարել խորվաթ Իվան Հակլեկի նկատմամբ ու դուրս եկել քառորդ եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Գոբաձեն է։
130 կգ քաշային կարգում Դավիդ Օվասապյանը ևս հաղթանակով է մեկնարկել։ Հայ ըմբիշը Ֆինլանդիայի ներկայացուցիչ Կոնստա Յոհանես Մաենպաեին հաղթել է 5-1 հաշվով ու դուրս եկել քառորդ եզրափակիչ։ Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Օվասապյանը գոտեմարտելու է հունգարացի Ադամ Վարգայի հետ։