Եկող տարի Երևանում կանցկացվի «Մեծ մրցանակ» անունը կրող գեղասահքի միջազգային պատանեկան մրցաշարը, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Նշած ստուգատեսն անցկացվում է յոթ փուլով: Մասնակիցները երևանյան մրցաշարում հանդես կգան չորրորդ փուլի ծրագրով ՝ 2022թ. սեպտեմբերի 21-24-ը:
«Մեծ մրցանակի» խաղարկության բոլոր յոթ փուլերը որոշ ընդմիջումներով տեղի կունենան օգոստոսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում: