Հռոմի «Լացիոյի» պաշտպան Պատրիկը կարող է տեղափոխվել Ռուսաստանի պրեմիեր լիգա։
Ինչպես տեղեկացնում է վերջինիս գործակալը, 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մոսկվայի «Լոկոմոտիվը»։
Ըստ աղբյուրի՝ «երկաթուղայինները» ցանկանում են հռոմեական ակումբի ֆուտբոլիստին ձեռք բերելով փակել Պաբլո Կաստրոյի դիրքը, որն ամենայն հավանականությամբ ձմռանը կտեղափոխվի «Կրասնոդար»։
Ընթացիկ մրցաշրջանում Պատրիկը «Լացիոյի» կազմում մասնակցել է երեք հանդիպման՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։























































