Ավստրիական «ՌԲ Զալցբուրգի» հարձակվող Կարիմ Ադեյեմիի ծառայություններով հետաքրքրված են մի շարք գերմանական թիմեր՝ այդ թվում «Բավարիան» ու Դորտմունդի «Բորուսիան»:
Sky Sport-ի հաղորդմամբ, 19-ամյա խաղացողին առաջարկով դիմել է նաև «Լիվերպուլը»: Տրանսֆերը գանահատվում է 30-40 մլն եվրո: Մեծ է հավանականությունը, որ երիտասարդ խաղացողը կընտրի գերմանական թիմերից մեկը: Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 16 խաղում Ադեյեմին դարձել է 11 գոլի հեղինակ:
Ավստրիայի ընթացիկ առաջնությունում «Զալցբուրգը» 10 խաղից հետո 30 միավորով առաջատարն է: