Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան նախատեսել է լրացուցիչ 5.4 միլիոն դոլար հատկացնել ազգային ֆեդերացիաներին՝ համավարակի ճգնաժամի պատճառով: Բացի այդ, կազմակերպության հովանու ներքո անցկացվող մրցումների կազմակերպիչներին նույնպես լրացուցիչ կհատկացվի մոտ 4.3 մլն դոլար, գրում է ՀԱՕԿ-ը:
Երկու նախաձեռնություններն էլ կոչված են մեղմելու համաշխարհային ճգնաժամի ֆինանսական ազդեցությունը: Շատ ֆեդերացիաներ նախորդ մրցաշրջանում բախվել են ֆինանսական լուրջ դժվարությունների:
Ի դեպ, չնայած աշխարհում ծանր համաճարակաբանական իրավիճակին, դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան անցած մրցաշրջանում կարողացել է 1.64 մլն դոլար շահույթ ստանալ: