Հոկտեմբերի 11-ի Ռումինիա-Հայաստան խաղին հայ երկրպագուների համար լինելու է առանձնացված սեկցիա Բուխարեստի Ստյաուայի մարզադաշտում, գրում է Հայաստանի հավաքականի երկրպագուների Առաջին հայկական ճակատ FAF շարժումը:
Տոմսերի վաճառքը լինելու է օնլայն տարբերակով, արժեքը` 6 եվրո։ Մարզադաշտ կարելի է մուտք գործել միայն COVID-19-ի դեմ պատվաստված լինելու հավաստագրով։
Ռումինիայի ԱԳՆ-ի սեպտեմբերի 30-ի երկրների սահմանված գոտիների թարմացումով` Հայաստանը գտնվում է կարմիր գոտում։ Հայաստանից Ռումինիա կարող են մեկնել միայն COVID-19-ի դեմ պատվաստված հավաստագրով երկրպագուները։