«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրենի պաշտոնում է նշանակվել Դավիթ Մարտիրոսյանը, հայտնում է ակումբի մամուի քարտուղարությունը:
Նշենք, որ 2019-ից նա զբաղեցնում էր ակումբի Հանրային կապերի ու մամուլի բաժնի ղեկավարի պաշտոնը։
«Շնորհավորում ենք Դավիթ Մարտիրոսյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթում բեղմնավոր ու արդյունավետ գործունեություն»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
ArmSport-ը ևս շնորհավորում է Դավիթ Մարտիրոսյանին նոր նշանակման առթիվ: