Լիտվայում ավարտվեց ֆուտզալի աշխարհի առաջնությունը։ Պորտուգալիայի հավաքականը եզրափակչում 2-1 հաշվով առավելության հասավ մրցաշարի գործող չեմպիոն Արգենտինայի նկատմամբ և պատմության մեջ առաջին անգամ դարձավ աշխարհի չեմպիոն։
Հանադիպման ավարտից հետո հայտնի դարձան նաև մրցաշարի լավագույն ֆուտբոլիստների անունները։ Աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստի մրցանակը բաժին հասավ պորտուգալացիների ավագ և առաջատար Ռիկարդինյոյին։
Երկրորդը նրա խաղընկեր Պանի Վարելան է։ Ի դեպ, Վարելան եզրափակիչ խաղում դուբլ ձևակերպեց՝ նպաստելով իր թիմի չեմպիոնությանը։ Լավագույն եռյակը եզրափակեց Ղազախստանի հավաքականի պաշտպան Դուգլասը։