Իսպանիայի Լա լիգայի 8-րդ շրջանակում «Կադիսն» ընդունեց «Վալենսիային»: Խաղն ավարտվեց 0-0 հաշվով: Ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը:
Խաղն անցավ «չղջիկների» բացահայտ առավելությամբ, սակայն գոլեր այդպես էլ չգրանցվեցին: Այս ոչ-ոքիից հետո «Կադիսը» 7 միավորով 14-րդ տեղում է, իսկ «Վալենսիան» 12 միավորով 9-րդ տեղում է: